Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Եվրոխորհրդարանը կոչ է արել Միջազգային քրեական դատարանին՝ Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ

1486
Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 15:06
Եվրոխորհրդարանը կոչ է արել Միջազգային քրեական դատարանին՝ Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ

Եվրոխորհրդարանը բանաձևով կոչ է արել Միջազգային քրեական դատարանին՝ ձերբակալման օրդեր տալ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար:

Բանաձևում նա հանցակից է ճանաչվել Ուկրաինայից ավելի քան 2150 երեխաների բռնի տեղափոխմանը Բելառուս: Եվրոխորհրդարանը Լուկաշենկոյին և նրա վարչակարգին համարում է ռազմական հանցագործությունների համար նույնքան պատասխանատու, որքան Պուտինին ու Մարիա Լվովա-Բելովային, գրում է DW-ն: