Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Իրադրությունը շարունակում է մնալ լարված». վարչապետ

449
Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 11:12
«Իրադրությունը շարունակում է մնալ լարված». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է, որ իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված. Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժը՝ ՀՀ-ի հետ պետական սահմանի ու Արցախի հետ շփման գծի երկայնքով: «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է. նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: ՀՀ-ի ու Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով, Կոռնիձորի մոտ շարունակում են սպասել ԼՂ մուտքի հնարավորությանը, բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում»,- նշել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ իրականացվում են դիվանագիտական աշխատանքներ՝ բեռների մուտքն ու հետագա մատակարարումներն ապահովելու համար: