«Երբ Հայաստանի ղեկավարությանը հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք». Պուտին
![]() Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում, պատասխանելով արցախյան կարգավորման վերաբերյալ լրագրողի հարցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Գաղտնիք չէ, որ մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր 7 շրջան․ դրանք իր վերահսկողության տակ էր պահում հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։ Մենք առաջարկել ենք համաձայնության գալ Ադրբեջանի հետ այնպես, որ Քելբաջարն ու Լաչինը, նաև ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո, բայց Հայաստանի ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեպետ մենք 10-15 տարի փորձում էինք համոզել։ Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք։ Վերջնարդյունքում հանգեցին այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է։ Բայց խնդիրը միայն վերջին հակամարտության արդյունքի մեջ չէ: Հարցն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ ու պրահյան հայտարարությամբ՝ թղթով ամրագրել»,- նշել է Պուտինը։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
