Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները»․ Բլինքեն

707
Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 10:42
«Անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից: Հայտարարության մեջ, մասնավորպես, ասված է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք նկատում ենք, որ մարդասիրական բեռները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի ճանապարհների մոտ, և կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալով մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Նաև հորդորում ենք առաջնորդներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում գործընթացն այս նպատակից: Խնդիրները լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է:

Կրկնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև խրախուսում ենք երկխոսությունը Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության միջև»,- ասված է Բլինքենի հայտարարության տեքստում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։