Արայիկ Հարությունյանին Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկվել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Խոսակցությունները, թե Արցախում քաղաքական ուժերը ճնշում են գործադրել՝ պարտադրելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, իրականությանը չի համապատասխանում՝ երեկ մեզ ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Մետաքսե Հակոբյանի «Արդարություն» կուսակցությունը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկել․ «Մեր կուսակցության նախագահն առաջարկեց, որ ստեղծվի, այսպես կոչված, «3+1» ձևաչափ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ձևավորվի: Պետք է համոզել թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանություններին՝ այդ խումբը ձևավորել, որում ներգրավված կլինի նաև Արցախի ներկայացուցիչը, որտեղ կնստեն, կքննարկեն ստեղծված իրավիճակը և հնարավորություն կտան Արցախին ու Ադրբեջանին՝ իրար առջև դնել առաջարկներ-պահանջներ, և որոշում կայացվի: Եթե այս իշխանությունն ի վիճակի լիներ դա անելու, դա միակ ելքն էր: Եթե ոչ՝ պետք է ուրիշներին հնարավորություն տա։ Հարությունյանն ասաց, որ կխորհրդակցի այդ առաջարկների վերաբերյալ, թե ում հետ է խորհրդակցել և հրաժարականի որոշում կայացրել, ես չեմ կարող ասել»։ Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
