Սեյսմոլոգը զգուշացնում է Ստամբուլում հզոր երկրաշարժի մասին
2298
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 10:18
![]() Ստամբուլի մերձակայքում 7,0 և ավելի մագնիտուդով երկրաշարժի հավանականությունը գերազանցում է 60%-ը. ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։ «Ավարտին է մոտենում 30-ամյա այն ժամանակահատվածը, որի ընթացքում Ստամբուլի շրջանում 7,0 և ավելի մագնիտուդով նոր երկրաշարժ է կանխատեսվում։ Ավելի վաղ մենք բազմիցս զգուշացրել ենք, որ մինչև 2029 թվականը տարածաշրջանում սպասվում է ոչ պակաս ուժգնությամբ երկրաշարժ, քան 1999 թվականի օգոստոսի 17-ի Մարմարա ծովում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը։ Դրա հավանականությունն առնվազն 64 տոկոս է, իսկ Ստամբուլը պատրաստ չէ նման երկրաշարժի»,- փորձագետի խոսքերն է մեջբերում TV-100-ը։ |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
