ԱՄՆ-ն համաձայնել է կասետային զինամթերք փոխանցել Ուկրաինային
![]() ԱՄՆ-ն համաձայնել է կասետային զինամթերք փոխանցել Ուկրաինային, հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մենք գիտենք, որ կասետային զինամթերքը վտանգ է ներկայացնում խաղաղ բնակչության համար, այդ իսկ պատճառով մենք հնարավորինս հետաձգեցինք այս որոշումը»,- բացատրել է Սալիվանը: Նաև Ամերիկայի նախագահի խորհրդականն ասել է, որ Ուկրաինան տրամադրել է գրավոր երաշխիքներ, ինչը նվազագույնի է հասցնում խաղաղ բնակչության համար ռիսկերը։ Խոսելով «գրավոր երաշխիքների» մասին՝ Սալիվանն ասել է, որ Ուկրաինան պնդում է կասետային զինամթերքի անհրաժեշտությունը՝ միաժամանակ երաշխավորելով, որ զինամթերքը կօգտագործվի միայն մարտի դաշտում: «Բայց առաջնագիծն անընդհատ փոխվում է, ուստի մենք չենք կարող հստակ որոշել դրանց օգտագործման վայրը քարտեզի վրա»,- ասել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը։ |

«Չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագծի օգտին». Մարիաննա Ղահրամանյան
125Երեկ, 20:30
«Իմ դիրքորոշումը հստակ է». Իրինա Յոլյան
122Երեկ, 20:24
Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
236Երեկ, 13:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
154Երեկ, 09:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
147Երեկ, 08:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
188Երեկ, 03:06
