Հայտնի է՝ ովքեր կարող են մասնակցել բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին
![]() Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 26-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության երրորդ փուլի հայտագրման գործընթացը: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են՝ բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլին կարող են մասնակցել՝ ա) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով, բ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները: 2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։ Դիմորդները կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն հունիսի 30-ին՝ մինչև ժամը 20:00-ը, հուլիսի 1-ին՝ ժամը 9:00-17:00-ը ներառյալ: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ 010-559268, 041559268 հեռախոսահամարներով: Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Նշենք, որ ներբուհական քննություններ են նախատեսված ներքոնշյալ բուհերի հետևյալ մասնագիտությունների մասնագիտական առարկաների համար՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
