«1300-ից ավելի ուսուցիչներ օգոստոսի 20-ից այլևս չեն կարող աշխատել դպրոցներում». նախարար
![]() ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացնում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու նախագիծը: Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ուսուցիչների համար օրենքով սահմանվել է պահանջ, որպեսզի վերջիններն ունենան պարտադիր բարձրագույն կրթություն ու տրվել ժամանակ՝ այն ձեռք բերելու համար. «Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս կան 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն ու շարունակում են աշխատել: Այս անձինք օգոստոսի 20-ից սկսած՝ այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում: Նրանց հնարավորություն ենք ընձեռել մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին. եթե հավաքեն 60 տոկոս և ավելի միավոր, կտրվի հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ օրենսդրական կարգավորման հրատապության խնդիր կա՝ այս հնարավորությունն ընձեռելու համար: |

«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
10511:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
16424.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
19723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
21020.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
17019.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
16219.10.2026, 10:48
