Դնեպրը վերադարձել է բնական հուն
![]() Խերսոնի շրջանի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն «Տավրիա» ռադիոյի եթերում հայտարարել է, որ Դնեպրը բնական հուն է վերադարձել։ Սալդոյի խոսքով՝ Կախովկայի հիդրոէլեկտրակայանից ներքև Դնեպրը մտել է իր բնական հունը, սակայն տարածքը գտնվում է էկոլոգիական աղետի մեջ։ Հաղորդվում է, որ ձախ ափին դրա հետևանքները մեղմելու նպատակով աշխատանքներ են կազմակերպվել ջրից ազատված տարածքների մաքրման և ախտահանման ուղղությամբ։ Ավելի վաղ Սալդոն ասել էր, որ Կախովկա հիդրոէլեկտրակայանի պատնեշը վերակառուցման կարիք կունենա, ինչը ավելի հեշտ ու էժան կլինի, քան այն վերականգնելը։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Խերսոնի մարզում Նովայա Կախովկայի մոտ ավերվել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վերին մասը։ Տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոնն ու Նոր Կախովկան, սկսել են հեղեղվել ջրով։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են ամբարտակը քանդելու մեջ։ Կա նաև վարկած, որ վթարը տեղի է ունեցել «հին վնասի» պատճառով։ «Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտարարել է, որ կայանն ամբողջությամբ ավերվել է և չի կարող վերականգնվել։ |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
