ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին
![]() Ռուսական դպրոցները, որոնց բացումը նախատեսվում է Հայաստանում, կհամապատասխանեն կրթական ամենաբարձր չափանիշներին: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։ «Սա նախագահական նոր նախագիծ է։ Մեկ տարի առաջ մենք Տաջիկստանում հինգ ռուսական դպրոց ենք բացել, ինը դպրոց բացելու մասին համաձայնագիր է ստորագրվել Ղրղզստանի հետ։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի գտնել այն ձևաչափը, որը թույլ կտա ամենաժամանակակից կրթական նախագծերն իրականացնել՝ ըմբռնումով և խորը հարգանքով վերաբերվելով Հայաստանի առանձնահատկություններին ու նրա օրենսդրությանը»,- ասել է Մասլովը։ Նշվում է, որ դպրոցների շենքերը կկառուցվեն 2,5-3 հա տարածքում և նախատեսված կլինեն 1200 մարդու համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
