18+. Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած ջրհեղեղի ողբերգական պատկերը՝ #Reuters-ի լուսանկարներում
![]() Reuters-ը հրապարակել է Ռուսաստանի կողմից գրավված Խերսոնի շրջանի Գոլայա Պրիստան քաղաքում ջրհեղեղին զոհ գնացածների մարմինների լուսանկարները։ Նշենք, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած աղետից հետո քաղաքը հեղեղվել է։ Նկարներից երևում է, որ մարդիկ խեղդվել են իրենց տներում։ Գոլայա Պրիստանը գտնվում է Խերսոնից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Դնեպրի ձախ ափին։ Ռուսական զորքերը քաղաքը գրավել են Ուկրաինա ներխուժման առաջին օրերին։ Երբ Կախովկայի հիդրոէլեկտրակայանը պայթեցվեց, Գոլայա Պրիստանը Խերսոնի շրջանում ամենաշատը տուժեց ջրհեղեղից։ Մոսկվայի կողմից նշանակված տեղական իշխանությունները արգելել են կամավորներին քաղաք մուտք գործել՝ իբրև թե կարանտինի պատճառով։ Հունիսի 17-ին ռուսամետ վարչակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել էր, որ քաղաքում 13 մարդ է մահացել։ ![]() ![]() ![]() ![]() |

Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
48230.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
83206.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
74523.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
59318.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
49118.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
42013.05.2026, 22:06




