Էրդողանը քննարկել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հեռախոսազրույցում քննարկել է հանրապետության հարաբերությունները Եվրոմիության հետ, որին նա փորձում է անդամակցել որպես լիիրավ անդամ արդեն գրեթե 20 տարի։ Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ Եվրոմիությանը երկրի լիիրավ անդամակցությունը Անկարայի ռազմավարական նպատակն է։ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են 2005 թվականից և բազմիցս դադարեցվել են։ Բանակցային գործընթացի խոչընդոտներից մեկը Կիպրոսի հարցն է։ Այսօրվա դրությամբ, այսպես կոչված, բանակցային դոսիեի 35 գլուխներից 16-ը բացվել են։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
