Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը: Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: «Այսօրվա մեր հանդիպումը տեղի է ունենում Անկախ պետությունների համագործակցության Կանոնակարգի ընդունման 30-ամյակի տարում և այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ հիմնադրումից ի վեր հետևողականորեն հանդես է գալիս մեր միավորման շրջանակներում՝ ԱՊՀ կանոնադրությամբ ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան փոխշահավետ և հավասար համագործակցության համակարգված զարգացման, ինչպես նաև դրա գործունեության արդյունավետության և գործնական ազդեցության բարձրացման օգտին։ Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում Համագործակցության շրջանակներում այս տարի կատարված աշխատանքը համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման տեսանկյունից: Նաև գոհունակությամբ նշեմ, որ այսօրվա հանդիպման օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ցանկն ընդգրկում է մեր երկրների կենսագործունեության լայն շրջանակ, որոնց արդյունավետ իրականացումը, ի վերջո, ուղղված է փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների բարեկեցության և կյանքի որակի բարելավման»,- մասնավորապես նշել է Փաշինյանը: |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
