Չավուշօղլուին կփոխարինի Հաքան Ֆիդանը
![]() Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Թուրքիայի ազգային հետախության պետ Հաքան Ֆիդանը՝ փոխարինելով Մևլյութ Չավուշօղլուին: Վերջինն ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2014-ից: Այս և այլ նշանակումների վերաբերյալ արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի է Թուրքիայի նոր կառավարության կազմը, որը գրեթե ամբողջությամբ փոխվել է։ Հատկապես երկու սպասված նշանակում կա։ ԱԳ նախարար է նշանակվել Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը։ Նրա փոխարեն այդ առանցքային պաշտոնին է նշանակվել Թուրքիայի նախագահի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ավագ խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընը։ Փորձագիտական գնահատականներով՝ հենց նրանցից մեկն է լինելու Թուրքիայի ապագա առաջնորդի ԱԶԿ-ական թեկնածուն։ Երկու գործիչներն էլ բարձր արդյունավետություն են դրսևորել իրենց նախկին պաշտոններում։ Պետության և համակարգի համար նոր դերում առավել հաջողակն էլ մեծ հավանականությամբ կստանա Էրդողանի առաջնորդական օրհնությունը։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
