Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար». Բլինքեն

543
Ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ., 14:42
«ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիի քաղաքապետարանում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են դաշինքի նոր անդամների համար։
«ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար և կշարունակեն բաց մնալ»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարի այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ Ֆինլանդիայի ղեկավարների հետ և ելույթ՝ Եվրոպայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։