Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
![]() Քիչ առաջ շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ներկայացնելով Քիշնևում հնգակողմ բանակցությունների արդյունքները։ «Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում, հնարավորություն ունեցանք քննարկել հաղորդակցությունը, անվտանգությունն ու իրավունքները, սահմանը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագիրը։ Եվ այս հանդիպումը շատ լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք ջանասիրաբար աշխատում ենք և մտադիր ենք աջակցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բոլոր դրական ջանքերին։ Ես նաև հայտարարել եմ, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում։ Դա նշանակում է, որ մենք ԵՄ-ի կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք, որպեսզի աջակցություն ցուցաբերենք, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ առաջընթաց գրանցել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշել է Միշելը: |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
