Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Զելենսկին հայտնել է Պուտինի հետ հանդիպման պայմանը

568
Երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ., 15:06
Զելենսկին հայտնել է Պուտինի հետ հանդիպման պայմանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը հնարավոր է միայն Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումից հետո, այս մասին նա ասել է Chosun Ilbo-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ Պուտինը երկու տարի խուսափել է իր հետ շփումից, անգամ հեռախոսազրույցից:
«Պուտինը միայն ուզում է պատերազմով գրավել Ուկրաինան և ոչնչացնել ուկրաինական պետականությունը»,- նշել է նա:
Զելենսկին կարծիք է հայտնել, որ Պուտինի հաջորդ թիրախը Բելառուսն է լինելու: