«Անկախ նրանից՝ Թուրքիայում ով կլինի ղեկավար, Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակները չեն փոխվելու». Վարուժան Գեղամյան
![]() Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Այն, ինչ կարևոր է մեզ համար հիշել. անկախ նրանից, թե Թուրքիայում ով կլինի ղեկավար, Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակները չեն փոխվելու: Սա ապացուցելու է գալիս այս հոլովակը, որտեղ թուրքական ընդդիմության առաջնորդը խոսում է թուրք-ադրբեջանական եղբայրության, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման և տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճի կարևորության մասին: Մեզ համար ոչ թե պետք է կարևոր լինի՝ ով է Թուրքիայի առաջնորդը, այլ՝ ով է Հայաստանի առաջնորդը և արդյոք նա ներկայացնո՞ւմ է հայկական շահը: Քանի դեռ Հայաստանը գործոն է տարածաշրջանում, իսկ անկախությունը ձևական ատրիբուտ չէ, Թուրքիան մեզ դիտարկելու է որպես թշնամի: Իսկ թշնամու դեմ պայքարում են ողջ գործիքակազմով, ոչ թե գնում խաղաղության՝ միակողմանի պայմաններով»: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
