«Շուտով մեր շուրջ նոր պետություններ կարող ենք տեսնել. Հարավային Կովկասում անկայունությունը կխորանա». Ա. Մելիքյան
![]() «Բանակցային գործընթացը տապալվել է մինչև պատերազմը, այն թեզերը, որոնք Հայաստանի իշխանություններն առաջնային էին համարում, իրականում հանգեցրեցին իրավաքաղաքական, հետո արդեն՝ ռազմական փակուղու: Ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում՝ մենք այլևս իրավունք չենք ունենում Արցախի նկատմամբ, կարող ենք միայն միջազգային հանրությանը կոչ անել, բայց իրավական տեսանկյունից ՀՀ-ն իրեն դուրս է դնում Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունից»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Մելիքյանի համոզմամբ, Ալիևի պատմական դարաշրջանը մոտենում է ավարտին, այդ են թելադրում տարածաշրջանային զարգացումները և այն գլոբալ նպատակները, որոնք առկա են այսօր որոշում կայացնող ուժային կենտրոնների մոտ, իսկ Արցախի ճակատագիրը կախված կլինի մի շարք հանգամանքներից, նաև այդ ժամանակ ՀՀ իշխանության որակից: «Այս պահին կնքված ոչ մի թուղթ երկար կյանք չի ունենա, դա կապված է գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների ու նպատակների հետ, Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջանում անկայունություն է, որը ոչ միայն պահպանվելու է, այլև խորանալու է, շուտով հնարավոր է՝ մեր շուրջ նոր սահմաններ և նոր պետություններ տեսնենք: Աշխարհը փոթորկված է, այն հարվածել է մեզ, մեր վրայով կանցնի, մենք կմնանք, բայց շատերին իր հետ կտանի, ուստի, պետք է վերգտնել ներքին համերաշխությունը»,-ավելացրել է Մելիքյանը: Մանրամասները՝ տեսանյութում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
