Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապված խոչընդոտները հաղթահարելի են, մեծ հաշվով՝ չկան». Պուտին

501
Ուրբաթ, 26 մայիսի, 2023 թ., 00:24
«Հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապված խոչընդոտները հաղթահարելի են, մեծ հաշվով՝ չկան». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում են, որ հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապված բոլոր հարցերը հաղթահարելի են։
«Իմ կարծիքով և մեր կարծիքով՝ նկատի ունեմ՝ երեքիս էլ՝ Հայաստանի վարչապետին, Ադրբեջանի նախագահին, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով դրանք չկան։ Դրանք զուտ տեխնիկական հարցեր են»,- ասել է Պուտինը Կրեմլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման մասին: