Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Այսօր ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք». Ալեն Սիմոնյան

227
Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 15:48
«Այսօր ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք». Ալեն Սիմոնյան

«Սա կազմակերպված սադրանք էր ու ես շատ ուրախ եմ, որ չտրվեցինք այդ սադրանքին։ Այսօր դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որն այստեղ չի հայտնվում, իմ նախկին տեղակալը՝ Իշխան Սաղաթելյանը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, այո, սա Ալեն Սիմոնյանի բեսեդկան չէ, բայց նաև ձեր դուքյանը չէ, կամ ձեր հյուրանոցը ու հիմնարկները չեն, սա ՀՀ ԱԺ-ն է»,- ԱԺ իր ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այսօր այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, իրավիճակը լարվի»,- ասաց նա:

«Այսօր ելույթ է ունենալու Նիկոլ Փաշինյանը ու իրենց առիթ էր պետք». Ա. Սիմոնյան