«Պարոն Դանիելյան, դուք տղամարդկություն չեք ունեցել և կալանավորել եք ինձ»․ Արթուր Սարգսյան
550
Չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ., 13:30
![]() «Պարոն Դանիելյան, 2021 թվականին նոյեմբերի 15-ին, իմ լսելու իրավունքը խախտելով դուք կալանավորել եք ինձ: Ես միայն իմ մասին չեմ խոսում, դուք էսպես շատ ճակատագրեր եք խառնել: Եվ դուք այսօր այս ամբիոնում կանգնած հպարտությամբ ասում եք, թե ձեր բոլոր որոշումները օրենքի սահմաններում: Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել և տղամարդկություն չեք ունեցել՝ նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,- մտքերի փոխանակման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը: Ավարտելով խոսքը՝ նա մոտեցավ Արմեն Դանիելյանին ասելով՝ դուրս գալուց առաջ նայեք աչքերիս մեջ, նոր գնամ: Այս խոսքի վրա դահլիճում իրարանցում սկսվեց: |

«Չեմ քվեարկելու ալիևյան Սահմանադրության նախագծի օգտին». Մարիաննա Ղահրամանյան
125Երեկ, 20:30
«Իմ դիրքորոշումը հստակ է». Իրինա Յոլյան
122Երեկ, 20:24
Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
236Երեկ, 13:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
154Երեկ, 09:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
147Երեկ, 08:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
188Երեկ, 03:06
