Լեհաստանը պատրաստ է մարզել Ուկրաինայի զինված ուժերի 30 հազար զինվորի
![]() Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքների քննարկման ժամանակ հայտարարել է, որ երկիրը պատրաստ է 30 հազար ուկրաինացի զինվորների վերապատրաստել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ մարզումները արագ տեմպերով են ընթանալու. «Մենք պատրաստ ենք պատրաստել 30 հազարի, այս գործընթացը արագ է ընթանում։ Ես դրա վերաբերյալ գնահատականը լսել եմ ԵՄ աուդիտից հետո»,- ասել է Բլաշակը։ Նա հավելել է, որ ուկրաինացի զինվորների մեծ մասը, որոնք վերապատրաստվել են ԵՄ առաքելության շրջանակներում, նախկինում վերապատրաստվել էին Լեհաստանում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նորվեգիայի զինված ուժերը 2023 թվականի ընթացքում կվերապատրաստեն Ուկրաինայի զինված ուժերի մոտ երեք հազար զինծառայողի։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
