ԱՄՆ պետդեպը՝ Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին
![]() ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգթոնի մոտեցումը, այն է՝ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է: «ԱՄՆ-ը ողջունում է [գործընթացը] և շարունակում աշխատել՝ տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ուղղությամբ»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ ասել է փոխխոսնակը: Մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին տեղեկությունը՝ փոխխոսնակն ասել է. «Նա՝ [Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքատուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն], շարունակում է ներգրավված լինել այս հարցում... ։ Մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցությունները որակում ենք կառուցողական: Կողմերն իրենք են համաձայնել որոշակի դրույթների շուրջ: Այժմ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց: Ողջունում ենք շարունակական երկխոսությունն այս թեմայի շուրջ»,- նշել է պետքարտուղարության փոխխոսնակը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
