«Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը». Հակոբ Ասլանյան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը պետք է դադարեցվի։ Նա տարբեր տեղերում անկեղծացել է, որ ուզում է նման գործընթաց սկսել։ Իսկ դրա «իրավական հիմքը», ըստ Ասլանյանի, այն է, որ երբ 1998-ին ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որոշումը չեղարկվել է, «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ՀՅԴ-ն պետք է գործունեությունը վերսկսեր համագումար անցկացնելուց հետո, ինչը չի արել։ «Այո, Դաշնակցությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, որովհետև հայակործան կազմակերպություն է, և դա ես չեմ ասում, դա ասել են իրենց շատուշատ ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հայտնի մարդիկ»,- ասում է Ասլանյանը։ Նա այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ դեռ չի պլանավորում․ «Ես ինձ համար նյութեր եմ հավաքում, որպեսզի ավելին իմանամ այդ կազմակերպության լրտեսական գործունեության մասին։ Սովորաբար քաղաքական կուսակցությունները պետք է համագումարով հաստատեն իրենց գոյությունը։ Իրենք դիտավորյալ «համագումար» բառը հանել են, «համաժողով» բառն են դրել, հիմա պետք է ճշտեմ՝ ինչո՞ւ է կոչվում համաժողով»։ Իսկ ճշգրտումներից հետո կսկսե՞ք կասեցման գործընթաց։ «Եթե ես այնքան նյութեր ունենամ, վստահ լինեմ, որ պետք է, ուրեմն հանդես կգամ, եթե ոչ․․․ եկեք անկեղծ լինենք, սա վերջին անգամն է, որ Դաշնակցությունն արենայում կա։ Ընդամենը մի քանի տարի հետո ՀՅԴ-ն, որպես մեռած կուսակցություն, կհեռանա քաղաքական ասպարեզից»,- ասաց ՔՊ-ականը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00