Բայրամովը մեկնել է Մոսկվա
549
Հինգշաբթի, 18 մայիսի, 2023 թ., 13:42
![]() Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ մայիսի 19-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլն է: «Ուրբաթ Սերգեյ Լավրովը եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- այս մասին նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի արտգործնախարարը նաև առանձին հանդիպումներ կունենա իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Բացի այդ, Մոսկվայում կայանալու է խաղաղության պայմանագրին նվիրված առանձին երկկողմ հայ-ադրբեջանական հանդիպում»,- նշել էր նա: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
