Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իգոր Խաչատուրովն արդարացվել է

459
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 11:24
Իգոր Խաչատուրովն արդարացվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։