«Առաջադրում են պայմաններ, որոնք մեզ համար կարմիր գիծ են». ՔՊ-ական պատգամավոր
![]() «Ցանկացած քննարկում արդեն դրական է, հարցն այն է՝ արդյունքներն ինչպիսի՞ն են: Լավ կլինի՝ մեր սպասելիքներն իրականանան, բայց բավականին դժվարին գործընթաց է, երևի՝ դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններին, ինչպես նաև առաջիկայում Մոսկվայում և Բրյուսելում սպասվող հանդիպումներին: Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ կարող են լինել խաղաղության պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չլինեն Հայաստանի ու հայ ժողովրդի համար, Խաչատրյանն ասել է. «Պարզ, հասկանալի է. կարող է այնպիսի պայմաններ առաջադրեն և առաջադրում են, որոնք մեզ համար կարմիր գիծ են: Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը մեզ համար ընդունելի չէ»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
