Ծանրաձողի ստեղծման պատմությունը
![]() Ավարտվեց Երևանում անցկացվող Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը։ Այս սպորտաձևը մեծ թվով երկրպագուներ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է ի հայտ եկել այն և հատկապես ինչպես է ձևավորվել և իր այսօրվա տեսքը ստացել ծանրաձողը (շտանգա)։ ![]() Հին հույները, որոնց համար սպորտը նույնպես մեծ նշանակություն ուներ, ավելի տարածված դարձրեցին մարզումները, նրանք են համարվում ծանրաքարերի (գանտել) հորինողները։ ![]() Հետաքրքիր է, որ հենց հին հույներին է պատկանում ուժային մարզումների մեջ կշռի աստիճանական բարձրացման մոտեցումը։ Սակայն, ծանրամարտն իր դասական տեսակի մեջ, որպես սպորտաձև, այն ժամանակ դեռ գոյություն չուներ։ ![]() ![]() Ծանրամարտի պատմության մեջ ամենալուրջ փոփոխությունները տեղի են ունեցել 19-րդ դարի 60-ական թվականներին․ հենց այս ժամանակ է Գերմանիայում ի հայտ եկել հավաքովի ծանրաձողը։ Մետաղական ձողի վրա գնդերի փոխարեն սկսեցին մետաղական սկավառակներ հագցնել, որի կենտրոնում կար ձողի տրամաչափով անցք։ Այսպես, սպորտի մեջ ի հայտ է գալիս ժամանակակից ծանրաձողը, որը շուտով ասպարեզից հանեց իր նախատիպին՝ գնդերով ծանրաձողին, իսկ հետո էլ իր պատվավոր տեղը զբաղեցրեց ժամանակակից Օլիմպիական խաղերում՝ սկսած 1896 թվականից։ 20-րդ դարի սկզբին գերմանացի ինժեներ Բերգը առաջին անգամ հավաքովի ծանրաձողի ձողը պտտվող դարձրեց, որը շուտով դարձավ մասսայական։ ![]() Ծանրամարտը Հայաստանում սկզբնավորվել է 1920-ական թվականների կեսից։ 1927 թվականին կազմակերպվել է ծանրամարտի խմբակ, 1928 թվականին՝ հանրապետական ֆեդերացիան, և անցկացվել է ՀԽՍՀ անդրանիկ առաջնությունը։ ![]() |
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Եվրոպայում լավագույնն են թիմային հաշվարկով
134Երեկ, 23:48Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
150Երեկ, 19:06Ծանրամարտի ԵԱ. մրցումային վերջին օրը ՀՀ-ն ունի 3 մասնակից
143Երեկ, 09:30Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ փոքր արծաթե մեդալակիր
17920.04.2025, 23:06Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
17820.04.2025, 20:18Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկին, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթը
21320.04.2025, 19:36