2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի օլիմպիական կրակը վառվեց Հունաստանում
![]() Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունն է տեղի ունեցել Հին Օլիմպիայում։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։ Ջահի վառման արարողությանը ներկա էին Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրին, ՄՕԿ-ի պատվավոր նախագահ Թոմաս Բախը, ՄՕԿ-ի կազմկոմիտեի նախագահ Ջովաննի Մալագոն և այլ պաշտոնական ներկայացուցիչներ։ Վատ եղանակի պատճառով տոնակատարությունը հին մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան։ Ջահը վառվել է արևի ճառագայթի միջոցով։ Գերագույն քրմուհու դերը խաղացել է հույն դերասանուհի Մարիա Մինան։ Նա կրակը հանձնել է փոխանցավազքի առաջին մասնակցին՝ 2024 թվականի օլիմպիական խաղերի թիավարության բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին։ Փոխանցումավազքը կավարտվի դեկտեմբերի 4-ին Աթենքի Պանաթինայիկ մարզադաշտում՝ մոտ 450 ջահակիրների մասնակցությամբ: Այնուհետև ջահը կհանձնվի Իտալիայում կայանալիք Խաղերի կազմակերպիչներին: Երթուղու իտալական հատվածը կսկսվի դեկտեմբերի 6-ին Հռոմում և կընդգրկի ամբողջ երկիրը, ներառյալ Սիցիլիան և Սարդինիան: Ճանապարհորդությունը կավարտվի փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում՝ Օլիմպիական խաղերի բացման օրը: |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
