«ՌԴ-ն պետք է հասկանա, որ Հաագայի դատարանի դեմ չենք կարող դուրս գալ, թող մեզ չվախեցնի». ՔՊ-ական
![]() «Ադրբեջանը հիմա ավելի կատաղած է, որովհետև միջազգային հարթակներում նրանց նկատմամբ ճնշումները մեծանում են, և ԼՂ հարցն իրենց ուզած ձևով վերջնական լուծում չի ստանում»: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը: «Միշտ պատերազմի վտանգ կա, պետք է միաբանվենք ու ռազմական արդյունաբերությունը վերականգնենք: Վերջին երկու տարում մեր արտաքին դիվանագիտությունը հզոր քայլեր է արել, ինչը 25 տարում չի արվել, այժմ բոլոր միջազգային հարթակներում ներկայացնում ենք Արցախի իրավիճակը»,-ավելացրել է պատգամավորը: Անդրադառնալով Հռոմի ստատուտը մեր Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու ՍԴ-ի որոշմանը՝ Ասլանյանը նշել է, որ այս հարցում Հայաստանը պետք է խելամիտ չեզոքություն պահի. «Ռուսները վաղուց Հայաստանի հետ հարաբերությունները վատացրել են, պատերազմից հետո՝ մինչև հիմա, մեր երկրին օգուտ տվող գործողություն չեն արել: Հաագայի դատարանին ինչի՞ պետք է դեմ դուրս գանք, Լաչինի միջանցքի հետ կապված սպասելիքներ ունենք: Ռուսաստանը դա պետք է հասկանա»: Մանրամասները՝ տեսանյութում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
