«Շատ վտանգավոր գործընթացներ են գնում». Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Երեկ գիշերը «Тогарма» թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի զինվորական ուրալներով փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը Հայաստանի հետ սահմանի մոտակայքում՝ Տեղ գյուղից ոչ հեռու գտնվող հատվածում: Դրանից հետո «Armenian military portal» թելեգրամյան ալիքը նշեց, որ եղել է պայմանավորվածություն ՌԴ-ի և ադրբեջանական կողմերի միջև առ այն, որ հայկական կողմը մինչև ապրիլի 1-ը կկառուցի Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը: Ըստ էության, ճանապարհը գրեթե պատրաստ է և Ադրբեջանը որոշել է նման քայլի գնալ: Պաշտոնական որևէ մեկնաբանություն ՀՀ ՊՆ-ի կողմից չկա: Բայց ակնհայտ է, որ շատ վտանգավոր գործընթացներ են գնում: Ադրբեջանը օրեր առաջ ԼՂՀ ՊԲ-ի ու ռուս խաղաղապահների թերացումների արդյունքում վերահսկողություն սահմանեց այլընտրանքային ճանապարհի նկատմամբ, հիմա արդեն ՀՀ-ի կողմից է փորձում քայլեր ձեռնարկել: Հույս ունեմ ՊՆ-ն շուտով կպարզաբանի իրավիճակը: Ակնհայտ է, որ մեր անգործությունից ու ուշացած քայլերից Ադրբեջանը մաքսիամալ ձևով օգտվում է՝ վերջնականապես փորձելով կտրել Արցախ-Հայաստան կապը»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
