Գերմանիայի ԱԳՆ-ն մեղադրել է Պուտինին
![]() Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը արժանացել է Գերմանիայի կառավարության քննադատություններին ու մեղադրանքներին, գրում է Bild-ը։ Բեռլինի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից «միջուկային ահաբեկման հետագա փորձ կա»: Նախարարությունը քննադատել է Պուտինի այն փաստարկը, որ ԱՄՆ-ն իր միջուկային զենքն է տեղակայում եվրոպական մի շարք երկրներում։ «Նախագահ Պուտինի՝ ՆԱՏՕ-ի միջուկային ուժերի բաշխման վերաբերյալ համեմատությունը ապակողմնորոշիչ է և չի կարող օգտագործվել Ռուսաստանի կողմից հայտարարված քայլը արդարացնելու համար», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ Ավելին, Բելառուսը միջազգային մակարդակով մի քանի հռչակագրերում խոստացել է զերծ մնալ միջուկային զենքից, ավելացրել են Բեռլինում։ Պուտինը պնդում էր, որ Ռուսաստանը ոչ թե միջուկային զենք է փոխանցում Բելառուսին, այլ իր զենքը տեղադրում է իր տարածքում։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
