«Սա էլ բավարար է, որ Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից». Արտակ Զաքարյան
![]() ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է․ «2022թ. Հայաստանում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպի հրապարակած մարդու իրավունքների մասին զեկույցն արձանագրում է նաև հետևյալ խնդիրները. իրավապահ համակարգի կողմից խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ կամ կալանավորումներ, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ, մարդկանց անձնական կյանքին կամայական կամ ապօրինի միջամտություններ, խոսքի ազատության սահմանափակումներ, ինչպես նաև հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիք, բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի և իրավապահների կողմից այդ դեպքերի հետ կապված ոչ պատշաճ հետաքննություն, բանակում զոհերի դեպքերի շուրջ կառավարության թափանցիկության բացակայություն և հանրային անվստահություն, համակարգային կոռուպցիայի առկայություն տարբեր ոլորտներում (շինարարություն, հանքարդյունաբերություն, պետկառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ և այլն), պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեություն: ԱՄՆ պետդեպի հրապարակած զեկույցում Հայաստանում վերհանված պրոբլեմներն այսքանով չեն սահմանափակվում: Սակայն կարծում եմ սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
