«Ի դեմս իշխող խմբակցության, ունենք պատերազմի ու պարտության կուսակցություն». Անդրանիկ Թևանյան
![]() «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց «ՀՀ ԱԺ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ»: Նախագիծը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: «Արդեն 100 օր է, ինչ Արցախը շրջափակված է: ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022-ի դեկտեմբերի 3-ին ու դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է լրջագույն ճգնաժամի, գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 քաղաքացիների համար: Ադրբեջանի հանցավոր գործողությունները հակասում են եռակողմ հայտարարության վեցերորդ կետին: Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշումը»,- իր ելույթում ասաց Անդրանիկ Թևանյանը՝ ընդգծելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Նախագիծը դրվեց քվեարկության և չընդունվեց: «ՔՊ-ն մերժեց մեր նախագիծը՝ դրանով իսկ փաստելով, որ 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել շատ մեծ խաբեություն, որովհետև նախընտրական ծրագրով խոստացել էին հետապնդել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը... Ի դեմս իշխող խմբակցության, ունենք պատերազմի ու պարտության կուսակցություն»,- հայտարարեց Թևանյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
