Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Միջազգային քրեական դատարանի որոշումը հիմնավորված է». Բայդեն

1517
Շաբաթ, 18 մարտի, 2023 թ., 12:00
«Միջազգային քրեական դատարանի որոշումը հիմնավորված է». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիմնավորված է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու մասին Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը, փոխանցում է Reuters-ը: Բայդենի կարծիքով՝ Պուտինը ներգրավված է ռազմական հանցագործությունների մեջ:

Associated Press-ն էլ իր հերթին հավելում է, որ ԱՄՆ-ը հույս ունի, որ դատարանի որոշումը կազդի այն երկրների դիրքորոշումների վրա, որոնք չեզոք են Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ: