«Միջազգային ֆինանսական շուկայում կամաց-կամաց աղետ է հասունանում». Ս. Սահակյան
![]() Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Միջազգային ֆինանսական շուկայում կամաց-կամաց աղետ ա հասունանում։ Կարևոր ու խոշոր բանկեր են սնանկանում, իսկ որոնք չեն սնանկանում, կորցնում են իրենց արժեքը, կապիտալիզացիան։ Մեկ ա՝ ինստիտուտները վերջում իրենց կորուստները վերականգնելու են, բայց դա անելու են տնտեսության, իրենց հաճախորդների հաշվին։ Իսկ պատճառը, եթե հետ գնանք շղթայով, համաշխարհային տնտեսության լոքդաունն էր քովիդի ժամանակ։ Յաման կրթված, ստերիլ, սնոբ հատված աբորիգեն էր համարում նրանց, որոնք հասկանում էին՝ տնտեսության կանգնելը ինչ ճգնաժամերի ա հանգեցնելու, հավասարեցնում նրանց անտիվաքսերի հետ ու կառավարություններից պահանջում կանգնեցնել ամեն ինչ։ Հիմա նրանք էլի կապրեն, ի վերջո աշխատանք ունեն, կրթություն ունեն, տուն ու սնունդ ունեն, բայց էս վերոնշյալի հետ խնդիրներ ունեցողների կյանքն ա հարցականի տակ։ Իհարկե, մեդիան էլ իր մեծ դերն ունի վախերի տարածման մեջ։ Մեդիայում ես չեմ հանդիպել հաշվարկի, թե քովիդի նկատմամբ էդ սարսափի տարածման, հետագա լոքդաունների արդյունքում ինչքան մարդու կյանք ա փրկվել ու հետագա տարիների տնտեսական ճգնաժամերն ու պատերազմներն ինչքան են մահվան պատճառ դարձել։ Վերջում կարող ա պարզվի, որ էդ սնոբ հատվածն ու նրանց կողմից քշված կառավարություններն ուղղակի ուղեղի ու մտածողության խիստ սահմանափակ ծավալով սերիական մարդասպաններ են։ Կառավարություններն էլ, որոնք փրփուրները բերաններին «ապացուցում» էին, որ դա անհրաժեշտություն ա, պարտավոր էին իրավիճակն ավելի լավ հաշվարկել։ Ի վերջո դրա համար միլիոնավոր մարդկանց վարձում են, որպեսզի քաղաքականությունները խոհանոցային քննարկման կենցաղային մակարդակից բարձր մակարդակ ունենա։ Պոպուլիզմը վերջին տարիների ու, երևի, առաջիկա տասնամյակների տիրապետող «գաղափարախոսությունն» ա լինելու՝ մարդկանց կյանքերի, բարեկեցության, երջանկության հնարավորության հաշվին։ Դեռ նոր ա սկսվում ամեն ինչ»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
