Խմելու ջուրը չի թանկանա. կառավարությունն ընդունել է սուբսիդավորման մասին որոշում
394
Հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ., 14:54
![]() Խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների արժեքը ՀՀ բոլոր բաժանորդների համար 2023թ–ին կմնա նույնը՝ 200,47 դրամ։ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի, սուբսիդավորելու է սակագնի թանկացումը։ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին Կառավարությունը 2023 թվականի պետական բյուջեից կվճարի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 7.949 դրամի չափով, որից 6.756–ը՝ ջրամատակարարման, 1.193–ը՝ ջրահեռացման ծառայության համար։ Նշենք, որ սոցիալապես անապահով բաժանորդների համար պետությունն արդեն իսկ ավելի մեծ չափով սուբսիդավորում է կիրառում։ 2023 թվականին այդ խավի համար ջրի սակագինը կմնա 180 դրամ:
|

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
