Պապիկյանը՝ բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին
![]() ԱԺ-ում լօրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ բանակում գործում է «հինգերորդ շարասյուն», Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց. «Խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներսում խարդավանքներ իրականացնողներին, խոսքը բոլորի մասին չէ, այլ նրանց, որոնք ստանձնել են կամ շարունակում են ստանձնել այդ դերը և կապ չունի, թե որտեղ են՝ քաղաքացիական կյանքում են, գուցե ԱԺ-ում են: Մենք պետք է, վերջապես, իրականության հետ առերեսվելու կամք ունենանք: «Բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությունը և ԶԼՄ-երը ամեն օր խոսում են դրա մասին, դա թուլացնում է մեր պետության կենսունակությունը: Իսկ ովքեր թուլացնում են մեր պետության կենսունակությունը, հինգերորդ շարասյուն ասվածը նրանց համար նույնիսկ մեղմ է: Դա ավելի շատ նման է դավաճանության»,- ասաց Պապիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
