ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պահանջել է Բայդենի որդու գործընկերների բանկային փաստաթղթերը
![]() Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյմս Քոմերը դիմում է ուղարկել Bank of America-ին՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի երեք գործարար ընկերների հետ կապված բանկային փաստաթղթեր, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով դեմոկրատ Ջեյմի Ռասկինի նամակին, որում նա մտահոգություն է հայտնում հետաքննության վերաբերյալ: Ռասկիի խոսքով՝ սա հատուկ ուղղված է ԱՄՆ քաղաքացի Ջոն Ռոբինսոն Ուոքերին ու նախագահի որդու մյուս գործընկերներին, ովքեր համատեղ ձեռնարկություն են ստեղծել այժմ սնանկացած չինական CEFC China Energy էներգետիկ ընկերության ղեկավարների հետ: Ռասկինը հայտարարել է, որ Քոմերը ստացել է Ուոքերի անձնական ֆինանսական տեղեկատվության հազարավոր էջեր, այդ թվում՝ տասը տարվա ընթացքում նրա և կնոջ համատեղ դրամական հաշվեհամարից քաղվածքներ: Իր հերթին, Հանթեր Բայդենի փաստաբանական թիմը CNN-ին ասել է, որ Քոմերը շարունակում է պնդել Բայդենների ընտանիքի մասին անհասկանալի և արդեն իսկ հերքված տեսություններ: Թաստաբանական թիմը հավելել է, որ Քոմերը հետևում է նախկին նախագահ Թրամփի հրահանգներին: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
