Ֆիլիպիններում խորտակված լցանավից թափվող մազութի շերտը ձգվել է 6 կմ
![]() Ֆիլիպինների Արևելյան Մինդորոյի ջրերում Princess Empress խորտակված լցանավից թափված մազութի արտահոսքը ձգվել է ավելի քան 6 կմ: Այս մասին հայտնել է Greenpeace բնապահպանական կազմակերպության ֆիլիպինյան մասնաճյուղը։ Բնապահպանը, վկայակոչելով Ֆիլիպինների ծովային գիտությունների ինստիտուտի նախազգուշացումը, նշել է, որ եթե արտահոսքը շարունակվի, ամբողջ 800 հազար լիտր մազութը կթափվի։ Այժմ օրական մոտ 1000 բարել մազութ է թափվում ծովը: Greenpeace-ը նախազգուշացնում է, որ մազութի շերտը կարող է հասնել Վերդե կղզի, որտեղ ապրում են բազմաթիվ ծովային կենդանիներ: Ֆիլիպինների կառավարությունն արդեն օգնություն է խնդրել Ճապոնիայից և ԱՄՆ-ից։ Ճապոնիան արձագանքել է օգնության կոչին՝ ուղարկելով ութ հոգուց բաղկացած թիմ: |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68920.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16819.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
28218.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
24516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
20014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
20313.10.2026, 19:48
