«Մեքենայի մակնիշից կախված՝ ձևավորվում կամ փոփոխվում է վարորդների մեծ մասի վարքագիծը». Հոխիկյան
![]() Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Երբևէ փորձե՞լ եք փողոցային երթևեկությանը նայելով՝ պատկերացում կազմել հանրային արժեքների մասին։ Մեքենայի մակնիշից կախված՝ ձևավորվում կամ փոփոխվում է վարորդների մեծ մասի վարքագիծը։ Օրինակ, BMW-ի վարորդները հիմնականում ագրեսիվ ու անկանոն են երթեւեկության մեջ, Mercedes-ի վարորդները հիմնականում ինքնասիրահարված են ու քշում են սեփական օրենքներով, ռուսական Лада-ի ու հատկապես Priora-ի վարորդները հիմնականում իրենց պատկերացնում են Mustang-ի կամ McLaren-ի ղեկին ու աներևակայելի արագություն են զարգացնում, դե իսկ Opel-ի ու Жигули-ի վարորդները հիմնականում ահաբեկիչներ են երթեւեկության մեջ։ Այսպես անվերջ կարելի է շարունակել ու ի վերջո հասկանալ, որ մեր նման հասարակություններում իրականում ոչ թե վարորդներն են մեքենաները քշում, այլ շատերի դեպքում մեքենաների մակնիշներն են վարորդներին ղեկավարում։ Շեշտում եմ, շատերի դեպքում, քանի որ կա գիտակից մեծ հատված, որոնց համար մեքենաների մակնիշը նույնքան արժեք ունի, որքան այդ մեքենայի մեջ լցվող յուղի կամ անտիֆրիզի անվանումը։ Սիրելի հայրենակիցներ, թույլ չտանք, որ մեր ստեղծած գործիքները մեզ կառավարեն։ Ավելի կարևոր արժեքներ կան, քան նյութը»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Բողոքներ կան, որ տարբեր մարդիկ նույն մեքենայի համար տարբեր գույքահարկ են վճարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
13502.12.2025, 11:12
«Առաջարկվում է ևս մեկ տարով հետաձգել ԱԱՀ-ից ազատման արտոնությունը». Գևորգ Պապոյան
15702.12.2025, 10:42
Դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
15128.11.2025, 12:26
«Տրանսպորտի խնդիրը, մեղմ ասած, լացելու աստիճանի է հասել»․ Սամվել Հայրապետյան
18521.11.2025, 14:54
«Կաթվածահար է Պռոշյանից մինչև Երևան հատվածը․ պարեկներ չկան»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
17818.11.2025, 13:30
Դավթաշենի կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների պատճառով
23213.11.2025, 23:18
