«Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է». Հաջիև
![]() Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել Report-ին, որտեղ մասնավորապես ասել է հետևյալը. «Մենք հույս ունեինք խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև 2022 թվականի վերջ, սակայն Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով չկարողացանք: Հայաստանն ի սկզբանե փորձել է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ Ղարաբաղում ապրող հայ բնակչության անձնական իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, և Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի երրորդ կողմի, այդ թվում՝ ՀՀ-ի հետ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է. Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից. պատահական չէ, որ Բրյուսելի, Մոսկվայի, Պրահայի, Սոչիի հանդիպումների ժամանակ ընդունված փաստաթղթերում Ղարաբաղի մասին խոսք չկա։ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»,- ասել է այդ երկրի պաշտոնյան: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
