«Մենք չենք ուզում ինտեգրում Ադրբեջանի հետ». Դավիթ Բաբայան
![]() Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը տեսանյութ է տարածել իր էջում՝ գելով հետևյալը. «Հարցազրույց՝ բրիտանական հայտնի BBC ընկերության ադրբեջանական ծառայություն հետ: Խոսել ենք ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորման, հակամարտության գոտում իրավիճակի, կարգավորման հեռանկարների մասին։ Հակամարտության կարգավորման գլխավոր ու միակ խոչընդոտը Ադրբեջանում պետական գաղափարախոսության աստիճանի բարձրացված հայատյացությունն է։ Ինչ վերաբերում է Արցախի և Ադրբեջանի հարաբերությունների ապագային և այսպես կոչված ինտեգրմանը, ընդգծեցի հետևյալը. Ինտեգրումը ենթադրում է հետևյալ հիմնական բաղադրիչները՝ կողմերի իրավահավասարություն և կամավորություն։ Առանցքային կետերից է նաև հարաբերությունների կարգավորումը։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ հավասար հարաբերություններին. Իսկ Ադրբեջա՞նը: Բնականաբար, ոչ։ Առաջին բաղադրիչն այստեղ այլևս աշխատում։ Ինչ վերաբերում է կամավորությանը, ապա մենք չենք ուզում ինտեգրում Ադրբեջանի հետ, Արցախի ժողովուրդը երբեք չի համակերպվել 1921-1988թթ. Ադրբեջանի կազմում բռնակցմանը: 1988 թվականից մինչ օրս մենք ինքնիշխան, անկախ երկիր ենք։ Այո, մենք կողմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, և սա է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակը։ Մենք պետք է լինենք առնվազն չեզոք հարևաններ: Ադրբեջանը, ընդհակառակը, փորձում է ուժով և ուժի սպառնալիքով կլանել Արցախը՝ այն ծածկելով «ինտեգրում» կամ «վերաինտեգրում» եզրույթով։ Բայց սա ոչ այլ ինչ է, քան գաղութացում։ Արցախը ծանր վիճակում է, բայց մենք պայքարելու ենք մեր արժանի ապագայի համար. |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
