Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Արցախում իրավիճակը սրվել է». ԱՄՆ պետդեպ

1393
Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 11:18
«Արցախում իրավիճակը սրվել է». ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել՝ լուծելու խնդիրը, աջակցել Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ երկկողմ, ինչպես նաև եռակողմ ձևաչափով քննարկումներին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ վերջին օրերին իրավիճակն Արցախում սրվել է, և որ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է՝ խնդրը լուծելու ուղղությամբ. «Մենք ակտիվացրել ենք բոլոր համապատասխան մեխանիզմները»,- նշել է Փրայսը: Նա հավելել է, որ կկարողանան օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ դիվանագիտական միջոցներով համաձայնության հասնելու համար: