«Ո՞նց եք պատկերացնում բանակցողին փոխելու մեխանիզմը». Վիգեն Խաչատրյան, ՔՊ-ական պատգամավոր
![]() «Մեզ քննադատողները, որպես կանոն, չեն ասում՝ իրենք ի՞նչ են առաջարկում անենք, օրինակ ասում են՝ բանակցողը պետք է փոխվի. ներողություն, ո՞նց եք դա պատկերացնում»,- Հանրայինի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ բանակցողին փոխելու մեխանիզմը մեկն է՝ նշանակվում է ընտրություն, ընտրվում է պետության ղեկավար, բանակցում է. «Պարզ դրանից խոսեք: Երկրորդ, ո՞ւմ են տեսնում բանակցող՝ չեն ասում, կարևորը ինքը չլինի. տեսակետ ա»: Հիշեցնենք՝ բանակցողին փոխելու անհրաժեշտության մասին օրեր առաջ հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. Արցախում ու Հայաստանում հնարավոր է իրավիճակ փոխել, եթե գլխավոր բանակցողը փոխվի, ասել էր նա: Ըստ Սարգսյանի՝ ոչ միջնորդները, ոչ էլ Ադրբեջանը լուրջ չեն վերաբերվում վարչապետ Փաշինյանին։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
