«Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ տարածքը 2022-ին». Freedom House
![]() Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան՝ «Ազատությունն աշխարհում-2023» զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Արցախին: Զեկույցի համաձայն՝ ստացված պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո շարունակաբար խախտել է հրադադարը, պատերազմական հանցագործություններ իրականացրել, այդ թվում՝ գերիների նկատմամբ: Զեկույցում, մասնավորապես, նշվել է, որ 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ տարածք. շուրջ 200 հայ զինվոր է զոհվել, ևս 293-ը՝ վիրավորվել, 20 զինծառայող ռազմագերու կարգավիճակում է: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքից Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը՝ այդպիսով խախտելով բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը, բացի այդ վտանգված է Սյունքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի սահմանամերձ բնակիչների կյանքը, հարյուրավոր բնակիչներ տեղահանվել են: Նշվում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքը՝ փորձելով ուժի սպառնալիքի կիրառմամբ վերահսկողության սահմանել ՀՀ նկատմամբ: Զեկույցում նաև նշվում է, որ Արցախում վտանգված է բնակիչների կյանքը. նրանք ֆիզիկական բռնության ենթարկվելու սպառնալիքի տակ են: Freedom House-ն ընդգծում է, որ Ադրբեջանի կողմից իրադրության սրման հետևանքով լայնամասշտաբ բախման վտանգը մեծացել է: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
