Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մինսկի խումբը ցանկանում էր ընդմիշտ սառեցնել ղարաբաղյան հարցը». Ալիև

702
Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 15:00
«Մինսկի խումբը ցանկանում էր ընդմիշտ սառեցնել ղարաբաղյան հարցը». Ալիև

ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ ղարաբաղյան հակամարտությունն ընդմիշտ սառեցվեր, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Report-ը:
«1992 թվականին՝ հակամարտության սկսվելուց անմիջապես հետո, ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը, բայց, ցավոք, 28 տարի Մինսկի խումբը չի հասել որևէ արդյունքի: Բանակցային գործընթացի ավարտին մեզ թվում էր, որ նրանք պարզապես ցանկանում են սառեցնել իրավիճակը։ Նրանք ցանկանում էին, որպեսզի հակամարտությունն ընդմիշտ սառեցվեր։ Բայց մենք չհամաձայնեցինք: Արեցինք այն, ինչ անհրաժեշտ համարեցինք՝ օգտագործելով ինքնապաշտպանության մեր իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը: Մենք ուժով ազատագրեցինք մեր տարածքները, դա մեր օրինական իրավունքն էր»,- ասել է Ալիևը: