Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը երկու նպատակ է հետապնդել». պահեստազորի գնդապետ

583
Հինգշաբթի, 09 մարտի, 2023 թ., 11:06
«Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը երկու նպատակ է հետապնդել». պահեստազորի գնդապետ

«Եթե զենք տեղափոխելու հարցն էր պատճառը, որ իբր փորձել են կանխարգելել, գոնե որևէ ապացուցողական հիմք լիներ: Այդ զինյալները կարող էին մեքենայի մեջ մի քանի արկղ դնել՝ նկարել, տեսանյութ և այլն... բայց կարծում եմ առաջնային նպատակը դա չէր»,- 24TV-ի եթերում անդրադառնալով մարտի 5-ի ադրբեջանական ԶՈՒ-ի դիվերսիոն գործողությանը, կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:

«Փաստը մնում է փաստ, որ որևէ ապացուցողական հիմք չկա որ այդ մեքենայով զենք են տեղափոխել: Իրենք կարող էին այդ հիմքը արհեստական, կեղծ ձևով ստեղծել: Իրենք, եթե մինչ այդ կարողացել են չեզոքացնել տեսանկարահանող սարքերը, ապա ամբողջը չեն չեզոքացրել, որովհետև դիտարկման տարածքում է եղել: Երկրորդ՝ իրենք երևի թե չեն իմացել, որ, այնուամենայնիվ, ոչ միայն տեսանելիության դաշտում են, այլև կրակային խոցելիություն կա, և զոհեր են տվել, հետո նահաջել են»,- ասել է փորձագետը:

Շարունակելով վերլուծել տեղի ունեցածը՝ բանախոսը նշել է. «Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը, կարծում եմ, երկու նպատակ է հետապնդել: Առաջին՝ Արցախի իշխանություններին ցույց տալ, որ ցանկացած ժամանակ էդ ճանապարհով տեղափոխվող մեքենան կարող է ենթարվել հարձակման: Երկրորդ՝ ունի քարոզչական նպատակ. այդ դեպքից հետո Բաքվից հնչեցին մեկնաբանություններ, որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթը լավ չեն կատարում, ուստի պիտի հեռանան»:

«Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը երկու նպատակ է հետապնդել». պահեստազորի գնդապետ